«Նորքի  զինված խմբի» գործով նիստը հետաձգվեց.ամբաստանյալը հացադուլ հայտարարեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Նորքի  զինված խմբի» գործով այսօրվա դատական նիսը  հետաձգվեց:

Դատատարան չէր ներկայացել ամբաստանյալ Վահան Շիրխանյալնը, ով գտնվում է Դատապարտյալների հիվանդանոցում: Այնտեղից համապատասխան գրությամբ տեղյակ էին պահել, որ ամբաստանյալը հրաժարվել է ներկայանալ դատարան՝ ստորին վերջույթների ցավից բողոքելով:

Դատական նիստին չէին ներկայացել պաշտպաններ Ռուզաննա Սիրեկանյանը և Լևոն Բաղդասարյանը:  Բացակա պաշտպաններից Ռուզաննա Սիրեկանյանը դատարանին գրությամբ տեղյակ էր պահել և խնդրել էր դատարանից, որ դատական նիստերի ժամը փոխվի՝ 11:00-ի փոխարեն 15:00-ն:

Ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը դատարանում հայտարարեց, որ երեկվանից հացադուլ է հայտարարել:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի