Նշանակումներ՝ նախագահի հրամանագրերով

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցում ասվում է՝

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Սուրեն Համլետի ԿԱՐԱՅԱՆԻՆ նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար:

Դավիթ Արսենի ԼՈՔՅԱՆԻՆ նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարար:

Վարդան Սարիբեկի ԱՐԱՄՅԱՆԻՆ նշանակել ֆինանսների նախարար»: