Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակից սկսեց երթը

Այսօր Հանրապետության հարապարակում Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հայտարարեց, որ սկսում են երթ իրականացնել մայրաքաղաքի փողոցներով, որից հետո երեկոյան ժամը 19:00-ին նորից կհավաքվեն Հանրապետության հրապարակում:

Այնուհետև ցուցարարները «Նի-կոլ վարչապետ, Նի-կոլ վարչապետ», «ՀՀԿ հեռացիր» բղավելով երթով շարժվեցին առաջ՝ կոչ անելով բոլորին միանալ իրենց և տեր կանգնել հայրենիքին:

Նշենք, որ վաղ առավոտից ուսանողները սկսել են դասադուլը, որից հետո երթով շարժվել են Հանրապետության հարապարակ, իսկ մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ են:

Այս պահին ոստիկանական ուժեր են տեղակայված Մելիք-Ադամյան փողոցում, որտեղ գտնվում է ՀՀԿ գրասենյակի շենքը: