Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել, այսպիսով՝ Վահան Զարոյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։

Վահան Զարոյանը ծնվել է 1986թվականի մարտի 21-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: 2003 թվականին ավարտել է Վարդենիսի, Էդվարդ Պողոսյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը: 2003 թվականին սովորել է Վարդենիսի պետական մանկավարժական ինստիտուտի պատմաիրավագիտական ֆակուլտետը: 2004-2006թթ-ին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում: 2016 թվականից հանդիասանում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ:

Հաջորդ նշանակումը  Սյունիքի մարզպետօ տեղակալի վերաբերյալ է, ասյպիոսվ ՀՀ վարչապետի որոշմամբ Սյունիքի մարզպետի տեղակալ է նշանակվել Նարեկ Բաբայանը։

Վարչապետի որոշմամբ՝ Արտակ Նահապետյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն։ Նախկինում Ա․ Նահապետյանը աշխատել է որպես ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ։

Վարչապետի որոշմամբ՝ Ավետիք Քերոբյանը նշանակվել է պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ։ Նշենք, որ ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահը Դավիթ Փախչանյանն էր։