Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի և ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարաել, որում ասվում է, որ երեկ հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի  հետ:

«Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները։

Հ.Գ. Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»,- գրել է նա:

Մեկ այլ գրառման մեջ էլ Փաշինյանը հայտնել է, որ հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ՝

«Երեկ երեկոյան հանդիպում ունեցա ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի և ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ։

Քննարկեցինք ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական վիճակը և լուծման հնարավոր ուղիները»։