Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքող ցուցարարներին

Քիչ առաջ ՀՀ վարչրապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքող ցուցարարներին: Վարչապետը ցուցարարներին առաջարկել է խնդրի բոլոր կողմերով հանդիպել և քննարկել ստեղծված իրավիճակը:

«Փողոցում խնդիրը քննարկելը ճիշտ չէ, պետք է նստել սեղանի շուրջ և բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկել իրավիճակն ու լուծում գտնել»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ մի խումբ մարդիկ անհնազանդության գործողություններ են իրկանացնում ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման: Ակտիվիստները փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները՝ պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը:

Նշենք, որ այս պահին Ջերմուկում Ամուլսարի հարցով քննարկում է անցկացվում, որին ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը: