Նիկոլ Փաշինյանը հայտնեց այսօրվա անելիքների մասին

Armenian opposition leader Nikol Pashinyan attends a news conference in Yerevan, Armenia April 24, 2018. REUTERS/Gleb Garanich

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրեց այսօրվա անելիքների մասին: Վերջինս հայտնեց, որ ժամը 12:00-ից կսկսվեն քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողություններ, ժամը 17:00-ին երթ կիրականացվի Ֆրանսիայի հրապարակից,  իսկ 19:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք:

«Մենք պետք է ի ցույց դնենք, որ մեր շարժումը վճռական, մինչև վերջին վայրկյաններն իր ոտքերի և անելիքի վրա ամուր կանգնած է լինելու»,- նշեց նա:

Հավելենք, որ Փաշինյանը գիշերը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հադիպման ժամանակա քննարկել են ներքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները և լուծման հնարավոր ուղիները:

Այսօրվա անելիքներին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ տեսանյութում:

Այսօրվա անելիքների մասին: ժամը 17.00 երթ Ֆրանսիայի հրապարակից, ժամը 19.00 հանրահավաք Հանրապետության հրապարակում:

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Samstag, 28. April 2018