Նախագահի հրամանագիրը՝ դատավորներ նշանակելու վերաբերյալ

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրմանագիր է ստորագրել դատավորներ նշանակելու վերաբերյալ: Հրամանագրում ասվում է՝

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարա¬դատության խորհրդի 2018 թվականի մարտի 16-ի ԱԽ-6-Ե-6 և ԱԽ-6-Ե-7 եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ.

1. Արման ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2. Հարություն ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»: