Մովսես Հակոբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, այլ աշխատանքի անցնելու համար

Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքը որոշում է կայացրել և դիմել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին՝ այլ աշխատանքի անցնելու կապացությամբ, պաշտոնից ազատելու վերաբերյալ:

«Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնության մթնոլորտում»,- ասաց վարչապետը:

Վերջինս հայտնեց, որ մինչև օրվա վերջ տեղի կունենա նոր նշանակում և վաղը  ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետը կներկայացվի: