ՄԻՊ-ը ներկայացվել է «Երեխաների կարծիքով…» հարցման արդյունքները

Նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրը, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը «Վորլդ Վիժն Հայաստան»-ի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համագործակցությամբ ներկայացրել է «Երեխաների կարծիքով…» հարցման արդյունքները։

Հայաստանում հարցումն անցկացվել է 1200 երեխաների շրջանում՝ բոլոր տասը մարզերից և Երևան քաղաքից։ Այն նպատակ ուներ ուսումնասիրել և վերհանել երեխաների կարծիքն իրենց վերաբերող այնպիսի կարևոր հարցերի մասին, ինչպիսիք են թե՛ որոշումների կայացման մեջ,  թե՛ հանրային ու համայնքային կյանքում երեխայի մասնակցությունը, կրթության, առողջության և անվտանգության հիմնահարցերը, ինչպես նաև երեխաների ընկալումները, երազանքներն ու պատկերացումներն իրենց ապագայի վերաբերյալ։

Միջոցառմանը բացման խոսքի ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևոր է համար երեխաների առնչվող թեմայով հարցում անցկացնելը և միաժամանակ նշել է, որ Հայաստանում մտահոգիչ են երեխաների խնամք և պաշտպանություն իրականացող հատուկ հաստատություններում նրանց իրավունքների ապահովման վիճակը և ընդհանրապես երեխաներին վերաբերող հրապարակման ձևերը զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերով։