ՄԻԵԴ վճիռ. Cevat Soysal-ն ընդդեմ Թուրքիայի

europea_court_of_human_rights_bigCevat Soysal-ն ընդդեմ Թուրքիայի (գանգատ թիվ 17362/03)

Դիմումատու Cevat Soysal-ը (ծնվ. 1962թ.) Թուրքիայի քաղաքացի է: Գործը վերաբերում է նրա գործով իրականացված անարդարացի քրեական վարույթին: Նա մեղադրվել է Քրդստանի բանվորական կուսակցությանը (անօրինական կազմակերպություն) անդամակցելու համար:

1999թ. հուլիսին պրն  Soysal-ը ձերբակալվել է Մոլդովայում և տեղափոխվել է Թուրքիա: Նրա` Թուրքիա ժամանումից կարճ ժամանակ անց ԶԼՄ-ները նրան որակել էին որպես «ահաբեկիչ», «ազգի դավաճան», «Քրդստանի բանվորական կուսակցության երկրորդ մարդ», «Քրդստանի բանվորական կուսակցության եվրոպական ներկայացուցիչ»: 2002թ. հունիսին նա մեղադրվել է Քրդստանի բանվորական կուսակցությանը (այսուհետ՝ ՔԲԿ) անդամակցելու համար և դատապարտվել է 18 տարի և 9 ամիս ազատազրկման:

Մեղադրանքը հիմնվել է  պրն Soysalի հեռախոսազրույցի ձայնագրության վրա, ըստ որի նա Թուրքիայի տարածքում բռնություններ իրականացնելու վերաբերյալ  հրահանգներ է տվել ՔԲԿ անդամներին: 2002թ. դեկտեմբերին Պրն   Soysalինկատմամբ կայացված դատավճիռը վերաքննիչ ատյանը թողել է ուժի մեջ: Պրն  Soysalը ազատ է արձակվել 2008թ. նոյեմբերին և տեղափոխվել է իր ընտանիքի մոտ՝ Գերմանիա:

Հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ §§-ի վրա (արդար դատաքննության իրավունք և վկաներին կանչելու և հարցաքննելու իրավունք) ՝ պրն Soysalը պնդում է, որ իր հործով իրականացված քրեական վարույթըեղել էանարդարացի, քանի որ 1. իր նկատմամբ կայացված դատավիռը հիմնված է եղել անօրինական ճանապարհեվ ձեռք բերված ապացույցների հիման վրա (առանց դատարանի թույլտվության հեռախոսազրույցի ձայնագրությունը), 2. դատարանները մերժել են իրեն տրամադրել վերոհիշյալ ձայնագրությունների կրկնօրինակները, 3. չնայած իր բազմաթիվ դիմումներին՝ դատարանը մերժել է կանչել այն վկաներին (ներառյալ Աբդուլլահ Օջալանին), ովքեր վկայություն են տվել իր դեմ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն գործով արձանագրել է ՄԻԵԿ 6-րդ հոդվածի խախտում և սահմանել է 7,500 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, և 2,500 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում:

Հաղորդման բնօրինակին անգլերեն լեզվով կարող եք ծանոթանալ այստեղ: