Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը կալանավորվել են

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու նրա եղբայրը Գոռ Համբարձումյանը կալանավորվել են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ցավոք ոչինչ չի կարող փոխել այդ դատավորին, դե նոր իշխանություններին է երևի ուզում սիրաշահել, մարդ ես, կարողա 7֊ի գործը մոռանան, վարչապետը մոռանա, թե ովա իրան դատել»,- գրել է նա:

Փաստաբանի խոսքերով Գոռ Համաբարձումյանը ևս կալանավորվել է անհիմն. «Քիչ առաջ դատարանը կալանավորեց նաև Դավիթ Համբարձումյանի եղբորը` Գոռ Համբարձումյանին։ Եվ այդ ամենը առանց որևէ նոր ապացույցների։ Սա պարզապես օրենքի նկատմամբ ծաղր է»։