Մայիսի 15-ին ՄԱԿ-ը կնշի Ընտանիքների միջազգային օրը

Ընտանիքի միջազգային օրը նշվում է ամեն տարի՝ մայիսի 15-ին: Այս տարի հատկապես ուշադրության կենտրոնում են այն հարցերը, որոնք վերաբերում են ընտանիքի դերին և պետական ​​քաղաքականությանը։ ՄԱԿ-ի գլխավոր խնդիրն է՝ այդ հարցերին լուծում գտնել և հասնել Կայուն զարգացման նպատակներին: Դրանք  Միավորված ազգերի կազմակերպության կողմից  առաջ են մղվում՝ որպես Գլոբալ նպատակներ, կայուն զարգացման համար։ «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված են 17 նպատակ, որոնք ընդունվել են աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015 թ. սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ և պաշտոնապես ուժի մեջ են մտել 2016 թվականի հունվարի 1-ից:

Մասնավորապես, Ընտանիքի միջազգային օրվա նպատակն է՝ իրազեկել մարդկանց ընտանիքի կարևորության մասին, ինչպես նաև ընտանիքի մեծ դերի մասին՝ վաղ հասակում երեխաների և երիտասարդներին մեջ կրթության հանդեպ սեր և հետաքրքրություն սերմանելու հարցում։ Պետք է նաև հիշել զարգացման, դաստիարակության և կրթության գործում ընտանիքի յուրաքանչյուր անդամի դերը, ներառյալ՝ ծնողների, տատիկների և պապիկների, եղբայրների և քույրերի դերը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ մեկ ընտանիքի հիմնարար իրավունքների ոտնահարումը կարող է հանգեցնել համամարդկային մեծ ընտանիքի միասնության քայքայմանը։ Նա կոչ է անում հիշել, որ ընտանիքի բարեկեցությունը երկրի զարգացման և առաջընթացի չափանիշն է:

Ընտանիքի միջազգային օրը նշվում է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում: