ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը խոստացել է վերականգնել խաղաղությունն Ուկրաինայում

Օգոստոսի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ։ Իր ուղերձում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը նշել է, որ պատրաստ է ջանք գործադրել և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ուկրաինայում խաղաղությունը վերականգնելու համար։ 

«Ես հաստատում եմ իմ պատրաստակամությունը ակտիվ ջանքեր գործադրել Ուկրաինայի խաղաղությունը վերականգնելու, երկրի տնտեսական զարգացումը խթանելու և մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու գործում»,- նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն իր ուղերձում։

Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աջակցում է ՄԱԿ-ի խաղաղապահներին Ուկրաինա ուղարկելու գաղափարին, սակայն խոսքը վերաբերում է միայն ԵԱՀԿ աշխատակիցների կողմից տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար իրականացվող գործողություններին: Կիևն իր հերթին ցանկություն է հայտնել ընդլայնել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի մանդատը և տեղակայել նրանց Դոնբասի ամբողջ տարածաշրջանում` մինչև Ռուսաստանի հետ սահմանը: