ՃՏՊ Վրաստանում. ՀՀ 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 22-ին, ժամը 08:19-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:03-ին Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սամտրեդիա ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Պարցխանականեվի գյուղի, մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes-Benz Vito» մակնիշի 34 UM 996 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ 1984 թ. ծնված Գրիգոր Ադոյան) բախվել է տրակտորին, հայտնում է ԱԻՆ-ը:

Պատահարի հետևանքով ուղևորներ՝ 1986 թ. ծնված Մարիամ Աբրահամյանը, 1981 թ. ծնված Իրինա Ոսկանյանը, 1960 թ. ծնված Սոնյա Մաթևոսյանը, 2000 թ. ծնված Սոֆյա Մանուկյանը, 1952 թ. ծնված Անդի Հակոբյանը և ևս մեկ ուղևոր (ինքնությունը պարզել չի հաջողվել) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քութաիսիի շրջանային հիվանդանոց:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: