ՃՈ-ն իրազեկում է` վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգը

Ճանապարհային ոստիկանությունը իրազեկում է քաղաքացիներին, թե ինչպես կարող են ստանալ վարորդական իրավունքի վկայական: Եթե լրացել է ձեր 18 տարին, զրկված չեք մեքենա վարելու իրավունքից , չունեք առողջական սահմանափակումներ կարող եք դիմել ցանկացած հաշվառման քննական ստորաբաժանում վարորդական վկայական ստանալու համար: Մանրամասները` տեսանյութում: