«Ձեր կարծիքը ինձ չի հետաքրքրում». դատավորը՝ հանրային պաշտպանին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սասնա Ծռեր»-ի գործով դատական նիստը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ: Նախորդ դատական նիստի ընթացքում  դատավոր Արտուշ Գաբրիելյանի դիմումի համաձայն՝ Հանրային պաշտպանի գրասենյակից հրավիրված փաստաբան Անուշ Մխիթարյանը և Լուսինե Ասլանյանը ստանձնեցին ամբաստանյալներ  Աշոտ Պետրոսյանի, Կարո եղկնուկանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանինի և Վարդգես Գևորգյանի պաշտպանությունը: Նշենք նաև, որ նախորդ նիստին ամաստանյալները հրաժարվեցին իրենց պաշտպանությունը ստանձնած հանրային պաշտպաններից, սակայն դատարանը հաշվի չառնելով այս փաստը՝ նրանց գործի մեջ ներգրավեց:  Ամբաստանյալները և դատարանից պահանջեցին իրենց պայմանագրային պաշտպանների ներկայությունը: Դատարան հրավիրվեցին նաև պայմանագրային պաշտպանները, արդյունքում՝ դատական նիստի ընթացքում ամբաստանյալները կրկին հրաժարվեցին իրենց պայմանագրային պաշտպաններից և հեռացան նիստերի դահլիճից: Դատավորը դատական սանկցիա կիրառեց՝ 3 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից:

Այսօրվա նիստին ներկա էին միայն երկու ամբաստանյալ՝ Մանվել Աթոյանը և Արմեն ԼԱմբարյանը: Նիստի ընթացքում շարունակվեց քննարկումը հանրային պաշտպաններից Անուշ Մխիթարյաին ամբաստանյալ Մանվել Արթոյանի պաշտպանությունը ստանձնելու վերաբերյալ: Ամբաստանյալը դեմ կարծիք հայտնեց հանրային պաշտպանին որպես իր պաշտպան ներգրավելու վերաբերյալ, նշելով, որ ունի պայմանագրաին պաշտպան. «Ես ունեմ պայմանագրային պաշտպան. պահանջում եմ, որ նա պաշտպանի իմ շահերը»,-հայտարերց նա: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մանրամասնեց, որ նախորդ դատական նիստին նա հրաժարվել է իր պաշտպանից, ուստի դատարանը պաշտպանական իրավունքն ապահովելու նպատակով պարտավոր է հանրային պաշտպան ներգրավել: Արդյունքում, առանց ամբաստանյալի կարծիքը հաշվի առնելու դատավորը, որպես  Մանվել Աթոյանի շահերի պաշտպան գործի մեջ ներգրավեց Անուշ Մխիթարյանին: Հանրային պաշտպանը փորձեց առարկել դատավորի գործողությունների դեմ, նշելով, որ ինքը տվյալ իրավիճակի վերաբեյալ կարծիք չի արտահայտել:

«Ձեր կարծիքը ինձ չի հետաքրքրում»,- ասաց դատավորը, մանրամասնելով, որ ինչպես կարող է փաստաբանը դեմ լինել իր ղեկավարության՝ այս դեպքում Հանրային պաշտպանի գրասենյակի կայացրած որոշմանը: «Անկախ նրանից՝ ես ունեմ ղեկավար, թե ոչ, ես փաստաբան եմ և ունեմ իմ կարծիքը»,- ի պատասխան դատավորի հայտարարության ասաց Անուշ Մխիթարյանը:

«Դուք անհարգալից եք հանրային պաշտպանների նկատմամբ. հանրային պաշտպանը դատավարության օբյեկտ է, այլ ոչ թե սուբյեկտ»,- ասաց փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Անուշ Մխիթարյանը դատարանին միջնորդեց դադարեցնել իր լիազորությունները որպես Մանվել Արթոյանի պաշտպան: Դատարանը միջնորդությւոնը մերժեց:

Ամբաստանյալներից Արմեն Լամբարյանը ևս հրաժարվեց հանրային պաշտպանի պաշտպանությունից և միջնորդեց դադարեցնել Անուշ Մխիթարյաի՝ որպես իր շահերի պաշտպանի լիազորությունները, սակայն դատարանը կրկին միջնորդությունը մերժեց:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը՝ ի նշան բողոքի, լքեց նիստերի դահլիճը. դատավորը դատական սանկցիա կիրառեց փաստաբանի նկատմամբ՝ պատասխանատվության համար դիմելով Փաստաբանական պալատ:

Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ դատարանին միջնորդեց, որ իր պաշտպանին բերեն նիստերի դահլիճ, որպեսզի հասկանա՝ ինքը որպես պաշտպան ներգրավված է գործի մեջ, թե ոչ: Կարո Եղնուկյանին բերեցին նիստերի դահլիճ, վերջինս հրաժարցեց հանրային պաշտպանից և լքեց նիստերի դահլիճը: Դատավորն էլ նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառեց՝ նիստերի դահլիճից հեռացել 10 ժամով: Տիգրան Հայրապետյանն էլ իր հերթին լքեց նիստերի դահլիճը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 1-ին: