ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար կսպասի մինչև հուլիսի 25-ը

Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար կսպասի մինչև հուլիսի 25-ը, այսօր այս մասին լրագրողներին հայտնեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Վերջինս նշեց, որ վկային հարցաքննելու և հարցաքննության կանչելու ընթացակարգերը հստակ սահմանազատված են Քրեական դատավարության օրենսգրքով:

«Տեսակապով, տեսազանգով կամ որևէ այլ եղանակով հարցաքննելու հնարավորություն Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում»,- ասաց նա:

ՀՔԾ պետը հայտնեց, որ մարտի 1-ի գործով այլ պաշտոնյաներ ևս հրավիրվել են հարցաքննության, սակայն անուններ չի նշի:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի օր առաջ հրավիրվել է ՀՔԾ՝ մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվելու համար, սակայն պարզվել էր, որ նա գտնվում է Եվրոպայում և մինչև հուլիսի 25-ը չի կարող ներկայանալ: