ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան

constitutioanl-court«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել ՀՀ սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ: Ըստ հաղորդագրության՝ ՀՔԱ վանաձորի գրասենյակը ՍԴ է դիմել Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետում ամրագրված իրավունքը իրացնելու նպատակով:

Դիմումը վերաբերվում է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի 2013 թ. սեպտեմբերի 3-ին Մաքսային Միությանը (Եվրասիական տնտեսական միությանը) անդամակցելու հայտարարությանը: Դիմումով կազմակերպությունը խնդրել է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ, 67, 68-րդ և 69-րդ հոդվածները այնքանով, որքանով սահմանափակում են արտաքին քաղաքակության բնագավառում ՀՀ Նախագահի իրականացրած գործողությունների արդյունքում ընդունված վարչական ակտերի վիճարկումը ՀՀ վարչական դատարանում, ճանաչել ՀՀ Սահմանադրության 3, 6, 18, 19,  հոդվածներին հակասող և անվավեր:

Ըստ հաղորդագրության՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2013 թ. նոյեմբերի 26-ին դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ «ընդդեմ ՀՀ Նախագահի միանձնյա և անակնկալ որոշման` պահանջելով ճանաչել ոչ իրավաչափ ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի 2013թ. սեպտեմբերի 3-ի Մաքսային միությանը միանալուն ուղղված գործողությունները (անգործությունը)»:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը: