Հրդեհներ հանրապետության տարբեր տարածքներում

Օգոստոսի 24-25-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Թումանյան թաղամասի թիվ 3/2 հասցեում գտնվող թիվ 170 դպրոցի մոտակայքում այրվել է մոտ 100 քմ բուսածածկույթ, Կողբի 2-րդ փողոցում (Երևանյան լճի մոտակայք) գտնվող այգում՝ մոտ 500 քմ խոտածածկույթ և եղեգներ:

 Այրվել է նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կարմիր Բանակայինների փողոցի թիվ 6 հասցեում գտնվող ծխախոտի փորձակայանի մոտակայքում՝ մոտ 3000 քմ հնձած ցորենի արտ, 7-րդ միկրոշրջանի Հատիսի փողոցի թիվ 176 շինության մոտակայքում՝ մոտ 1500 քմ խոտածածկույթ, Նոր Երզնկա գյուղի դաշտամիջյան հատվածում՝ մոտ 1000 քմ, Լոռու մարզի Օձուն գյուղի հեռուստաաշտարակի մոտակայքում՝ մոտ 1,2 հա, Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում՝ քաղաքային գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 4000 քմ, Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի գործարանի մոտակայքում՝ մոտ 5 հա: ԱԻՆ-ց տեղեկացնում են, որ բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: