ՀՊՄՀ-ում բարելավվել են ապագա ուսուցիչների կրթական ծրագրերը. նախարարները կմասնակցեն գիտաժողովին

Ս.թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 10:00-ին Բեսթ Վեսթերն հյուրանոցի հանդիսությունների սրահում կմեկնարկի Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում միջազգային գիտաժողովը, որը կազմակեպել են ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ) և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Գիտաժողովը կազդարարի ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ձեռնարկված ՀՊՄՀ-Մինեսոտայի համալսարանի (ԱՄՆ) միջև գործընկերության պաշտոնական ավարտը, որի ընթացքում կամփոփվեն իրականացված լայնածավալ աշխատանքի հիմնական արդյունքները և այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ապագա ուսուցիչների համար նախատեսված ՀՊՄՀ կրթական ծրագրերում:

Կրթական և երեխայի խնամքի ոլորտների բարեփոխումների համատեքստում Հայաստանում առկա է այնպիսի մասնագետների և ուսուցիչների կարիք, որոնք համապատասխան կարողություններ ունեն ժամանակին բացահայտելու զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին և ապահովել համապատասխան մասնագիտական միջամտություն: Արձագանքելով ներկա պահանջներին՝ 2016-2018թթ. ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախաձեռնեց ՀՊՄՀ և Մինեսոտայի համալսարանների միջև համագործակցություն, որի նպատակն էր՝ վերանայել ապագա ուսուցիչների կրթական ծրագրերը և տրամադրել աշակերտների կարիքներին համախատասխան ուսումնառություն:

Համաժողովին ելույթ կունենան՝

  • ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար տկն Աֆշան Խանը
  • ՀՀ կրթության և գիտության նախարար պրն Արայիկ Հարությունյանը
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տկն Մանե Թանդիլյանը
  • Հայաստանում ԱՄՆ դեսպան պրն Ռիչարդ Միլսը
  • ՀՊՄՀ ռեկտոր պրն Ռուբեն Միրզախանյանը