Հունվար ամսին հաշմանդամություն է սահմանվել 2464 անձի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության՝ 21տարածքային մարմնի կողմից 2018թ. հունվար ամսվա ընթացքում իրականացվել է 2976 բժշկասոցիալական փորձաքննություն, որից հաշմանդամություն է սահմանվել 2464 (82,8%) անձի, հաշմանդամություն չի սահմանվել 512 (17,2%) անձի:

Առողջապահական կազմակերպությունների ուղեգրերով (088 ձևով) տարածքային մարմիններում առաջին անգամ փորձաքննվել է 639 անձ, որից հաշմանդամություն է սահմանվել 519 (81,2%) անձի, հաշմանդամ չեն ճանաչվել 120-ը (18,8%), որից որոշվել է թույլատրել երկարացնել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետները՝ 37 (5,8%): Այս դեպքում հաշմանդամ չճանաչված անձինք, այն հիվանդություն ունեցող անձինք են, ում մոտ դեռևս չի առաջացել օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում կամ ունեն աննշան խանգարում, որը չի հանգեցնում կենսագործունեության որևէ աստիճանի սահմանափակման, հետևաբար այս անձինք ունեն առողջապահական համակարգում բուժումներ և դեղորայք ստանալու կարիք, որպեսզի նրանց մոտ հիվանդությունը չխորանա, օրգանիզմի ֆունկցիաները չխանգարվեն և հետագայում անձը հաշմանդամություն ձեռք չբերի:

Առաջին անգամ հաշմանդամ ճանաչվածներն ըստ հաշմանդամության խմբերի`

I – խումբ` 34 (6,5%),

II – խումբ` 112 (21,6%)

III – խումբ` 317 (61,1%)

«Հաշմանդամ երեխա» կարգավիճակ սահմանվել է 56 (10,8%) անձի: 

Վերափորձաքննությունն իրականացվել է 2337 անձի, որից հաշմանդամություն է սահմանվել 1945 անձի (83,2%), հաշմանդամ չեն ճանաչվել 392-ը(16,8%): 

Վերափորձաքննության արդյունքում հաշմանդամ ճանաչվածներն ըստ խմբերի՝

– խումբ` 48 (2,5%)

II  –  խումբ` 284 (14,6%)

III  – խումբ` 1.503 (77,3%)

«Հաշմանդամ երեխա» կարգավիճակ սահմանվել է 110 (5,6%) անձի: 

89 անձ բողոքարկման դիմում են ներկայացրել ՀՀ ԲՍՓ գործակալություն և վերադասության կարգով վերափորձաքննվել են, որի արդյունքում տարածքային մարմինների կողմից կայացված փորձաքննական որոշումները չեն փոխվել: