Հունիսի 1-ից Հայաստանի քաղաքացիները հայկական վարորդական իրավունքի վկայականներով չեն կարողանա աշխատել ՌԴ-ում

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ հունիսի 1-ից ռուսական օրենքով Հայաստանի քաղաքացիները հայկական վարորդական իրավունքի վկայականներով չեն կարողանա աշխատել Ռուսաստանի Դաշնությունում:

«Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարորդական իրավունքի խնդրի հետ կապված դեռ 20 օր առաջ երկրորդ անգամ դիմել եմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին և խնդրել միջոցներ ձեռք առնել մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:
Մինչ այժմ որևէ պատասխան կամ արձագանք չեմ ստացել:
Ավելին, հունիսի 1-ից ռուսական օրենքով Հայաստանի քաղաքացիները հայկական վարորդական իրավունքի վկայականներով չեն կարողանա աշխատել Ռուսաստանի Դաշնությունում»,- նշել է նա: