ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրվել

 2018 թվականի հուլիսի19-ին,դռնփակ նիստում, քննարկելով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, §Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք¦ սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 129-րդ և 117-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկել Նորա Արայիկի Կարապետյանի թեկնածությունը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար: