ՀՀ վարչապետը 2 նստավայր կունենա

Question and answer session of the RA National Assembly and RA Government took place at the RA NA

ՀՀ վարչապետն ունենալու է 2 նստավայր, այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Բնականաբար Կառավարությունում վարչապետը ևս ունենալու է նստավայր, քանի որ կառավարության անդամների հետ թերևս առավել արդյունավետ աշխատանք կարող է իրականացվել այստեղ և միաժամանակ ինչպես գիտեք այլ նստավայր ևս նախատեսվում է վարչապետի համար»,- ասաց նա:

Վերջինս նշեց, որ վարչապետի լիազորություններն այն աստիճան են ընդլայնված, որ գործող նախագահի լազորությունների զգալի մասն իրականացվելու է վարչապետի կողմից. «Զուտ կառուցվածքային ու ենթակառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը հարմարեցված է մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար»: