«ՀՀ ԱԻ նախարարությունը կայացած կառույց է, և մենք պատրաստ ենք սերտացնել փոխգործակցությունը». Վլադիմիր Վաշչենկո

Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության ԱԻ նախարարության պատվիրակությանը՝ նախարար Վլադիմիր Վաշչենկոյի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող համագործակցության ոլորտները՝ անտառային հրդեհների, քիմիական և ճառագայթային վտանգավոր օբյեկտներում վթարներին արձագանքման փորձ, հրշեջ-փրկարարական հանդերձանքի ու գույքի նորարարություններ, կադրերի վերապատրաստում, համատեղ վարժանքներ, գիտահետազոտական և կանխարգելիչ աշխատանքներ, մանկապատանեկան փրկարարական շարժման խթանում, տեխնիկական անվտանգություն և այլն:

Բելառուսի ԱԻ նախարար Վ. Վաշչենկոն, շնորհավորելով տոնի և նշանակման կապակցությամբ, նշեց, որ ՀՀ ԱԻ նախարարությունը կայացած կառույց է, և իրենք պատրաստ են սերտացնել փոխգործակցությունը:

Բելառուսական կողմը, մասնավորապես, հետաքրքրված է ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի փորձով, որը շատ ավելի մարդկային մոտեցում ունի ահազանգողի նկատմամբ ու հետևողական է լինում պատահարին արձագանքման ամբողջ ընթացքում: