ՀՀԿ խմբակցությունը որոշել է, թե ինչպես է քվեարկելու

Այսօր վարչապետի ընտրության նիստի ժամանակ Հանրապետական կուսակցության անդամները լքեցին նիստը և հեռացան որոշում կայացնելու՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ:

ՀՀԿ խմբակցության նիստի ավարտից հետո ՀՀԿ ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ լրագրողներին հայտնեց, որ կուսակցության որոշումը միասնական է և կհայտնեն ելույթի ժամանակ: