Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թվականների ռազմավարական ծրագիրն ու ծրագրի միջոցառումների ժամանակացույցը: Ռազմավարական ծրագրով նախատեսված են ոլորտի մարտահրավերների պատասխաններին ուղղված հիմնական լուծումներն ու դրանցով պայմանավորված միջոցառումները, ինչպես նաև ծրագրի իրականացմանարդյունավետության գնահատման առանցքային ցուցանիշներն ըստ նպատակների: Ծրագրի մոնիթորինգն իրականացնելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն` ամենամյա պարբերականությամբ։ Յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարություն է ներկայացվելու հաշվետվություն՝ ծրագրի արդյունավետության առանցքային ցուցանիշների ուղղությամբ տվյալ տարվան նախորդող տարվա կատարողականի և հաջորդող երեք տարվա կանխատեսումների վերաբերյալ։ Արդյունքում հնարավոր կլինի հանրապետությունում ձևավորել միջազգային ասպարեզում մրցունակ, Եվրոպական հետազոտական տարածքի հետ ինտեգրված և այդ հետազոտական տարածքում իր մասնագիտացման տիրույթը ձևավորող ազգային գիտական համակարգ, որը կխթանի գերազանցությունը հիմնարար և կիրառական հետազոտություններում ու կնպաստի հանրապետության տնտեսական զարգացմանն ու առաջընթացին:
Հետևեք մեզ
Վերջին լուրեր
Ամենաընթերցվածներ
Չօգտագործման հիմքով ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների կորուստ
Ինչպես նշվել է մեր կողմից հրապարակված մի շարք իրազեկումներում, ապրանքային
նշանը, լինելով ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոց, մտավոր սեփականության
իրավունքի զարգացմանը զուգընթաց մեծ դերակատարություն...
Ակնարկ․ վարչական դատարանի իրավասությունը նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը որոշելիս
«Նորմատիվ իրավական
ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում նորմատիվ իրավական ակտ հասկացությունը սահմանվում
է որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված
մարմինների կամ պաշտոնատար...
Արհեստական բանականությունը որպես հեղինակային իրավունքի սուբյեկտ
Ինչպես արդեն գիտենք, 21-րդ դարը հայտնի է որպես թվային տեխնոլոգիաների հեղափոխության և զարգացման դարաշրջան և մի շարք ոլորտներում վերջիններս ուղղակիորեն կամ անուղղակիորեն...
Տեղի է ունեցել Մտավոր սեփականության առաջին գլոբալ ֆորումը
2023 թվականի ապրիլի 29-ին տեղի է ունեցել Մտավոր սեփականության առաջին գլոբալ ֆորումը։ Ֆորումի բացմանը խոսքով հանդես են եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության փոխնախարար...
Միջազգային պայմանագրերը և նրանց տեղը ՀՀ իրավական համակարգում
«Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի ա կետը սահմանում է միջազգային
պայմանագրի հասկացությունը՝ «պայմանագիր» նշանակում է պետությունների միջև...