Հայ հրշեջ-փրկարարները վերսկսել են հրդեհաշիջումը Վրաստանում

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Օգոստոսի 24-ին, ժամը 06.30-ին ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները Բորժոմիի անտառում:

Հրդեհի վայր է ուղևորվել 4 մարտական հաշվարկ:

Փրկարար ծառայության անձնակազմը (8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ-շտաբ) տեղակայված է հրդեհի օջախներին մոտակա՝ Ծաղվերի բնակավայրի մոտ: