Հայ հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել Բորժոմիում

Կիրակի օրը՝ օգոստոսի 27-ին, ՀՀ ԱԻՆ փրկարար ուժերը շարունակել են Վրաստանի Բորժոմիի կիրճում իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ: Հայկական ուժերից հրդեհի մարմանը ներգրավվել է 1 մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին, արձագանքելով Վրաստանի իշխանությունների օգնության խնդրանքին, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության անձնակազմը (8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ-շտաբ) մեկնել է Վրաստան՝ աջակցելու Բորժոմիի կիրճում բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքներին: