Հայտնաբերվել են հակատանկայի արկի բեկորներ. կա վիրավոր

Նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկի փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Միաժամանակ Էրեբունու ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ նույն հասցեից բեկորային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել Էրեբունի ԲԿ, որի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Դեպքի վայր է մեկնել քաղպաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ հայտնաբերվել են հակատանկային արկի բեկորներ (4-5 հատ):

Ժամը 16:30-ին ինժեներասակրավորական խումբը  հակատանկային արկի բեկորները հանձնել է ոստիկանության աշխատակիցներին: