Հայտարարություն. Միջազգային գիտաժողով՝ Արցախում

«ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ»

3-րդ միջազգային երիտասարդական գիտաժողով

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) նախաձեռնությամբ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի աջակցությամբ 2018 թվականի սեպտեմբերի 13-16-ը Ստեփանակերտում տեղի կունենա «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» խորագրով 3-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովը` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին և արցախյան շարժման 30-ամյակին:

Գիտաժողովին կարող են մասնակցել Արցախի, Հայաստանի և արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտները, երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ Կազմակերպության կողմից հրավիրյալ գիտնականների):

Գիտաժողովի ոլորտները՝ հասարակական գիտություններ (իրավագիտություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, պատմություն, տնտեսագիտություն, հոգեբանություն, լրագրություն և այլն):

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2018թ. հուլիսի 31-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին: Հայտի հետ միաժամանակ պետք է ուղարկել նաև`

  • զեկույցը,
  • գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (սկան տարբերակով, միայն գիտական աստիճան չունեցողների համար):

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Զեկույցը պետք է համապատասխանի գիտաժողովի խորագրին:

Գիտաժողովի լավագույն աշխատանքները հրատարակվելու են ՀՀ ԲՈՀ-ի պահանջներին համապատասխանող առանձին նյութերի ժողովածուի տեսքով:

Մանրամասները՝ այստեղ։