Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N 2168-Ն որոշման մեջ լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ ԲՆապահպանության նախարարությունը նախագիծ է մշակել:Նախագիծը հանրային քննարկման է դրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծի ընդունումը պայմանավորված է, այն հանգամանքով, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հայտնաբերված ու առգրավված և տարիների ընթացքում անտառտնտեսություններում կամ բնության հատուկ պահպանվող տարածքներում  ի պահ հանձնված փայտանյութը բացի այն, որ   զգալի տարածք է զբաղեցնում, այլև տարեցտարի կորցնում է   սպառողական հատկությունները:

Բնապահպանության նախարարությունը նախագծի ընդունումը  համարում է, որ պայմանավորված է, այն հանգամանքով, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հայտնաբերված ու առգրավված և տարիների ընթացքում անտառտնտեսություններում կամ բնության հատուկ պահպանվող տարածքներում  ի պահ հանձնված փայտանյութը բացի այն, որ   զգալի տարածք է զբաղեցնում, այլև տարեցտարի կորցնում է   սպառողական հատկությունները:

Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքի 28-րդ հոդվածի` «Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումն այն է, որ այդ առարկան, հարկադիր կարգով անհատույց դարձվում է պետական սեփականություն: Բռնագրավվել կարող է միայն այն առարկան, որը խախտողի անձնական սեփականությունն է», մինչդեռ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N 2168-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածի 5-րդ կետի կարգավորումները վերաբերվում են դատական կարգով բռնագրավված ծառերին, ներառյալ փայտանյութին:

Հաշվի առնելով առաջացած օրենսդրական հակասությունը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել որոշման հավելվածի 5-րդ կետում:

Ըստ հեղինակների՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա ստուգման ժամանակ անտառտնտեսությունների կամ բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ դրանցից դուրս գտնվող տարածքներում հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված ծառերը, ներառյալ փայտանյութն իրացնելու այն կազմակերպության կողմից, որին  Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան արձանագրությամբ ի պահ է հանձնվել:

Նախագծի ընդունումը թույլ կտա ապահովել անտառտնտեսությունների կամ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող կազմակերպություններին իրացնելու նախկինում կուտակված և այսուհետ առգրավված ապօրինի ձեռք բերված ծառերը, ներառյալ փայտանյութը:

Նախագծին կարող եք ծանոթանալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում: