Համաշխարհային պարտքի ծավալը հասել է ռեկորդային 184 տրիլիոն դոլարի․ ԱՄՀ

Money falling from the sky

Համաշխարհային պարտքի չափը մեկ անձի համար կազմում է ավելի քան 86 հազար դոլար: Այս ցուցանիշը գերազանցել է նախորդ տարիներին գրանցված ցուցանիշները։ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) մատնանշել է գլոբալ աճի հնարավոր ռիսկերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարտքի գումարը գերազանցում է համաշխարհային տնտեսության ծավալները: Հանրային և մասնավոր պարտքի ընդհանուր գումարը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 225% -ը: ԱՄՀ-ի կողմից հայտարարված համաշխարհային պարտքի ցուցանիշը 2 տրիլիոն դոլարի չափով ավելի բարձր է, քան հիմնադրամի կողմից նախորդ տարի հրապարակված ցուցանիշը: Նոր ցուցանիշը ներառում է նաև 2017 թվականին հիմնադրամի կողմից մի քանի երկրներին հատկացված փոխառությունները։ Այսպիսով, համաշխարհային պարտքի ծավալը հասել է 184 տրիլիոն դոլարի։ Այդ գումարը հաշվարկվել է 190 երկրների տվյալների հիման վրա։

Աշխարհի երեք խոշոր վարկառուներն են համարվում ԱՄՆ-ն, Չինաստանը և Ճապոնիան։ ԱՄՀ փորձագետները մտավախություն են հայտնել, որ շատ երկրներում բյուջեի դեֆիցիտի աճը հանգեցնում է պարտքերի կուտակմանը, և այդ իրավիճակը կարող է շուտով դուրս գալ վերահսկողությունից։