«Կոռուպցիայի ցանկացած դրսևորում պետք է բացառվի». ԿԳ նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպել են նախնական և միջին մասնագիտականուսումնական հաստատությունների տնօրենների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտի առաջնահերթություններին և հրատապ խնդիրներին: 

ԿԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ` Արայիկ Հարությունյանը նշել է, որ տնօրենները նախարարությանը կարող են դիտարկել բացառապես որպես գործընկեր: «Բայց նման գործընկերություն պետք է լինի նաև ձեր կողմից, որպեսզի կարողանանք համատեղ ուժերով լուծել բոլոր խնդիրները: Վերջին շրջանում ինձ հասնում են կոռուպցիոն դեպքերի մասին որոշ ահազանգեր առ այն, որ իրականացվում է դիպլոմների վաճառք, գոյություն չունեցող ուսանողներին տրվում են ավարտական վկայականներ և այլն: Այս խնդիրները դեռևս խորությամբ չեմ ուսումնասիրել ևհուսով եմ, որ գոյություն չունեն նման երևույթներ: Խնդրի բացակայության դեպքում առավել արդյունավետ կաշխատենք, իսկ եթե այն գոյություն ունի, ապա պետք է այն արագլուծում ստանա,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ՄԿՈՒ ոլորտում առկա են նաև օրենսդրության հետ կապված խնդիրներ, որոնց հնարավորինս կարճ ժամկետում լուծում կտրվի, որպեսզի ոլորտը չտուժի:

«ՄԿՈՒ-ն անչափ կարևոր ոլորտ է. մասնավորապես որոշակի առկա խնդիրների պատճառով աշխատաշուկայի հարցը փորձ է արվում լուծել բուհերիմիջոցով, որի հետևանքով ո՛չ աշխատաշուկան է բավարար վիճակում, ո՛չ ուսհաստատություններն են զարգանում, ո՛չ էլ ուսանողներն են համապատասխան գիտելիքներ ստանում:Դրա համար պետք է այնպես անել, որ ոլորտն արագ արդյունքներ գրանցի: ՏՏ մասնագետները, օրինակ, ասում են, որ ՄԿՈՒ հաստատությունների միջոցով կարճ ժամանակումկարելի է բավարարել մի քանի հազար մասնագետի պահանջարկը, որն այսօր առկա է աշխատաշուկայում, իսկ սա բավականին մեծ թիվ է: Բացի այդ՝ մի քանիգերատեսչություններ ևս մեծ հույսեր են կապում այս ոլորտի հետ, ավելին՝ առաջարկում Կառավարության ծրագրում ներառել որոշակի լուծումներ»,- նշել է նախարարը:

Արայիկ Հարությունյանը կարևորել է նաև պետական որակավորման քննությունների պատշաճ կազմակերպման հարցը: «Այս հարցում լինելու է առավելագույն խիստ դիրքորոշում. կոռուպցիայի ցանկացած դրսևորում պետք է բացառվի, որի վերաբերյալ օրերս քննարկում եմ ունեցել նաև իրավապահ մարմինների հետ: Այս հարցում ապավինում եմ ձերհամագործակցությանը. պետք է ոլորտն իսպառ մաքրել հնարավոր կոռուպցիոն մեխանիզմներից և հրատապ լուծումներ գտնել: Եթե այս խնդրում հաջողենք, ապա սա մեծ քայլկլինի այս ոլորտում, մնացած բոլոր հարցերն աստիճանաբար լուծում կստանան»,-ընդգծել է նախարարը:

Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև տնօրենների հարցերին, որոնք, մասնավորապես վերաբերել են ուսհաստատությունների խոշորացմանը, սովորողների տեղափոխման կարգում փոփոխությունների կատարմանը, անվճար և վճարովի տեղերի տրամադրմանը և այլ խնդիրների:

Նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների տնօրենները ոլորտային խնդիրների վերաբերյալ հանդես են եկել մի շարք առաջարկություններով: