Կեմերովոյում հրդեհի հետևանքով մահացածների թիվը հասել է 64-ի

Ռուսաստանի Կեմերովո քաղաքում «Զիմնյաա վիշնյա» առևտրական-զվարճանքի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 64-ի, իսկ 40-ից ավել մարդ վիրավորվել է: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից: 16 անձ էլ համարվում է անհետ կորած:

Նշենք, որ 4 հարկանի առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է կիրակի:

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, իսկ 4 անձ ձերբակալվել է:

Նախնական տվյալներով տուժածների մեջ կան նաև հայեր: