Կատարված հանցագործությունները բացահայտվեցին

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 9-ից հոկտեմբերի 10-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը:

Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 5 դեպք։
Բացահայտվել է գողության 9, խարդախության 7, անձի առևանգման 2, յուրացման, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 7-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: