Կառավարության որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը գումար կհատկացվի

ՀՀ Կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը գումար հատկացնելու և ՀՀ-ի պետական բյուջեի կատարմանն ուղղված որոշ հարցերի մասին:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման 4-րդ կետի 8-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2017 թվականի ինն ամսում հատկացնել 1,190,693․5 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա։

3. Թույլատրել սույն որոշման 1-ին կետով հատկացված միջոցներից 594,094.6 հազ. դրամի շրջանակներում գնման գործընթացն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության դրույթներին համապատասխան։

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 153-Ն, 2017 թվականի մարտի 30-ի N 426-Ն, 2017 թվականի մայիսի 11-ի N 503-Ն և 2017 թվականի մայիսի 18-ի N 571-Ն որոշումներով (այսուհետ` որոշումներ) Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 4,509,537.5 հազ. դրամի ընդհանուր գումարի դիմաց ենթակա է հատկացման 3,666,549.0 հազ. դրամը (Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների չափով) կամ 842,988.5 հազ. դրամով պակաս՝ համաձայն N 2 հավելվածի:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը սույն որոշման 4-րդ կետի համաձայն պակասեցված հատկացումների գումարն ուղղել սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծախսերի ֆինանսավորմանը:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման N 2 հավելվածով սահմանված հատկացումների՝ ըստ առանձին օբյեկտների բաշխման նպատակով որոշումներում փոփոխություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու վերաբերյալ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված