Կանխվել է քրեակատարողական հիմնարկից նախապես ծրագարված փախուստի փորձը

Մարտի 13-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները իրացնելով օպերատիվ տվյալները կանխել են նախապես ծրագրված և նախապատրաստված փախուստի փորձ:

Քրեակատարողական հիմնարկի N մասնաշենքի երկրորդ հարկի խցերից մեկում պատիժը կրող երկու դատապարտված անձինք խցի ճաղավանդակը կտրելու միջոցով փորձել են դիմել փախուստի:

Կատարվում է հետաքննություն: