Կանխվել է Սիրիայում գործողությունների մասնակցած ահաբեկիչի մուտքը Հայաստան. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք:

Մասնավորապես, ձեռնարկված օպերատիվ-հետախուզականմիջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացիներ, ամուսիններ Ա.Ա-ն եւ Շ.Շ-ն, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով Իրանից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ՀՀ ներմուծելու եւ ապօրինի իրացնելու շուրջ նախնական համաձայնության գալով ԻԻՀ քաղաքացի, Հայաստանում բնակվող Ս.Բ.-ի հետ, Իրանում ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով ափիոն, մետամֆետամին եւ հերոին տեսակի թմրամիջոցներ, որոնք թաքցրել են հագուստի ու մարմնի մեջ եւ 2018 թվականի ապրիլի 29-ին Թեհրան-Երեւան չվերթով տեղափոխել Հայաստան։ Այնուհետեւ, մաքսանենգություն կատարած անձինք դուրս գալով «Զվարթնոց» օդանավակայանից, թմրամիջոցները փոխանցելու նպատակով փորձել են մեկնել պատվիրատուի հետ հանդիպման, սակայն բերման են ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը) եւ 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը` իրացնելու նպատակով) հատկանիշներով:

Վերը նշված երեք անձինք ձերբակալվել են։

Կատարվում է նախաքննություն: