Կայացել է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են միջոցառումների նախագծերը և հայեցակարգային մոտեցումները:

ՀՀ կառավարությունից հաղորդում են, որ նիստում ներկայացվել են նաև տոնական միջոցառումների վերաբերյալ տարբեր առաջարկություններ, քննարկվել են գերատեսչությունների կողմից կատարվող աշխատանքները։

Վարչապետ Կարեն Կարապետյանն ըստ ոլորտային պատասխանատուների տվել է միջոցառումների կազմակերպման ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ՝ կարևորելով Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների բարձր մակարդակով իրականացումը: