Ծննդաբերությունից հետո երեխային թողել է լոգարանի զուգարանագոգի մեջ. Շնչառական ուղիները օտար մարմիններով և պտղաջրերով փակվելու հետևանքով նորածինը մահացել է

2017թ. մայիսի 15-ին, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի 10-րդ հասցեում գտնվող Կոտայքի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի դիմացի կանաչապատ հատվածում` խոտերի վրա, թղթե արկղի մեջ` պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, հայտնաբերվել է նորածին երեխայի դի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից 2017թ. մայիսի 23-ին ոստիկանության բաժին է բերման ենթարկվել Հրազդան քաղաքի բնակչուհի Լալա Մինասյանը, որտեղ վերջինս խոստովանական ցուցմունք է տվել այն մասին, որ 2017թ. մայիսի 11-ին` առավոտյան, իր բնակարանի լոգարանում, առանց բժշկական միջամտության ծննդաբերել է արական սեռի երեխա, որը ճիչ արձակելուց հետո մահացել է: Նույն օրը նորածնի դին փաթեթավորել է պոլիէթիլենային տոպրակով, դրել թղթե արկղի մեջ, այնուհետև` երեխայի դին տեղափոխել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարակից անտառային կանաչապատ տարածք, և դնելով խոտերի մեջ, հեռացել է:

Նործնի երեխայի դիակի հայտնաբերման փաստի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 2017թ. մայիսի 23-ին հարուցվել է սույն  քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով նախատեսված հատկանիշներով:

Լալա Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հրազդան քաղաքի բնակարանի լոգարանի զուգարանագոգին նստած, առանց բժշկական միջամտության և որևէ մեկի օգնությամբ ծննդաբերել է արական սեռի երեխա և երեխայի ճիչը լսելով ու համոզված լինելով ,որ երեխան կենդանածին է,նրան կյանքից զրկելու դիտավորությամբ՝ ծննդաբերությունից անմիջապես հետո,գտնվելով խիստ հուզմունքի վիճակում և տրավմատիկ հոգեվիճակում, նորածնին մեկ ժամից ավել անօգնական,առանց խնամքի և կերակրելու թողել է լոգարանի զուգարանագոգի մեջ,որի արդյունքում մեխանիկական շնչահեղձության շնչառական ուղիները օտար մարմիններով հեղուկով,այդ թվում և պտղաջրերով փակվելու հետևանքով վերջինիս մահացել է, որից հետո 2-3օր անց ստրավաթղթե արկղով՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված,նորածնի դին տեղափոխել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարող անտառապատ տարածք ու դնելով թփերի մոտ՝ հեռացել է:

Գործը քննվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում,դատավոր Վարդան Ստեփանյանի նախագահությամբ:

Գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում տեղեկանում ենք, որ մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Լալա Մինասյանը միջնորդել դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացնում է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցել է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայնել է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել:

Ըստ գործում առկա ծննդյան վկայականների պատճենների` ամբաստանյալ Լ. Մինասյանն երկու անչափահաս երեխաների մայր է:

Վճիռ կայացնելիս դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի կողմից մեղքն ընդունելը, կատարածի համար զղջալը` որպես նրա հետհանցավոր դրական վարքագիծ, վկայում է այն մասին, որ նա գիտակցել է իր արարքի հանրային վտանգավորությունն ու զղջացել է դրա համար, որպիսի պայմաններում քրեական պատժի նպատակների իրացումը, այդ թվում` պատժի ենթարկված անձին ուղղելու հավանականությունը, զգալիորեն բարձրանում է:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդան Ստեփանյանի նախագահությամբ, Լալա Մինասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում 1տարի 6 ամիս ժամկետով:

Ծանուցում: Նյութը վերցված է Դատական տեղեկատվական համակարգից՝ Datalex.am: Բոլոր անուները փոխված են: