Խաղաղության համալսարանն ընդդեմ Սլովենիայի

Դիմումատուն՝ Սլովենիայի մասնավոր համալսարանը, հիմնվել է Լյուբլյանայում և իրականացնում է հետազոտական աշխատանքներ։ 

Գործը վերաբերում է համալսարանի պետական ֆինանսավորումը մերժելու որոշմանը։ 2003 թվականին համալսարանը հայտ է ներկայացնում Կրթության, Գիտության և Սպորտի նախարարություն՝ հասարակական գիտությունների ոլորտում հետազոտական նախագիծ իրականացնելու նպատակով մրցանակ շահելու համար։ Նախարարությունը որոշում է մրցանակ չշնորհել, և համալսարանը հայց է ներկայացնում Վարչական դատարան, որը 2011 թվականին մերժվել է։ Գերագույն և Սահմանադրական դատարաններ ներկայացված հետագա բողոքները նույնպես մերժվեցին, և վերջին որոշումը կայացվեց 2012 թվականին։ Դիմումատուն բողոքել է իրեն ֆինանսավորում չտրամադրելու որոշման վարույթի արդարացիության մասին։ Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ Դիմումատուն իր հայցի մեջ նշել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդար դատաքննության իրավունք) խախտում, քանի որ իր գործի վերաբերյալ դատալսում (բանավոր լսումների փուլ) չի իրականացվել, և Վարչական դատարանն իր հիմնավորումների մեջ պարզապես կրկնել է հակառակ կողմի ներկայացրած փաստարկները և հաշվի չի առել այն ապացույցը, որը համալսարանը ներկայացրել է։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։

Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ պատասխանող Պետությունը պարտավոր է Դիմումատու համալսարանին ոչ նյութական վնասների փոխհատուցման համար վճարել 4․800 եվրո և 4.000 եվրո՝ դատական ծախսերի համար։