Լևոն Մնացականյանը հանդիպել է պաշտպանության նախարարին առընթեր կանանց խորհրդի անդամներին

Սեպտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդիպել է պաշտպանության նախարարին առընթեր կանանց խորհրդի անդամներին: Հանդիպման ընթացքում կանանց խորհրդի նախագահը բանակի հրամանատարին է ներկայացրել խորհրդի նոր կանոնակարգը և դրույթները, որոնք պետք է ապահովեն առավել արդյունավետ ու նպատակային աշխատանք: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը քննարկվել են նաև իրականացված ու առաջիկա աշխատանքները, հնչել առաջարկություններ՝ զինծառայողների ու նրանց ընտանիքների նկատմամբ տարվող աշխատանքներն առավել հասցեական դարձնելու ուղղությամբ: