Լուսաձայնային նռնակներն այլևս չեն օգտագործվի խաղաղ ցուցարարների նկատամամբ. Ալեն Սիմոնյան

Քիչ առաջ ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ երեկ ինքը անդիպում է ունեցել ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ և եկել են համաձայնության, ըստ որի՝ ոստիկանության կողմից, լուսաձայնային նռնակներն այլևս չեն օգտագործվի խաղաղ ցուցարարների նկատամամբ:

Իսկ պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ հայտնեց, որ իրենք քիչ հետո պատրաստվում են երաշխավորություն ստորագրել «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Երկու լավ լուր

Gepostet von Alen Simonyan am Freitag, 8. Juni 2018