Լույս է տեսել «ՀՀ քա­ղա­քա­ցիա­կան օ­րենսգր­քի գործ­նա­կան մեկ­նա­բա­նութ­յուն­ներ» վերլուծության երկրորդ հրատարակությունը

Gor TorosyanԼույս է տեսել «ՀՀ քա­ղա­քա­ցիա­կան օ­րենսգր­քի գործ­նա­կան մեկ­նա­բա­նութ­յուն­ներ, ՀՀ Վճ­ռա­բեկ դա­տա­րա­նի նա­խա­դե­պա­յին ի­րա­վուն­քը (ՀՀ Սահմանադրա­կան դա­տա­րա­նի և Դա­տա­րան­նե­րի նա­խա­գահ­նե­րի խորհր­դի ո­րո­շում­նե­րով լրաց­ված)» վերտառությամբ իրավական վերլուծությունը՝ երկրորդ, լրացված հրատարակությամբ (Ե., 2014, 1484 էջ):

Հեղինակ՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, ՀՀ փաստաբանական դպրոցի դասախոս Գոռ Թորոսյան

Խմբագիր՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐ­ԾԸՆ­ԿԵ­ՐՈՒԹ­ՅՈՒՆ» ի­րա­վա­բա­նա­կան գրա­սեն­յա­կի գլխավոր տնօրեն Տարոն Սիմոնյան

Աշ­խա­տան­քը ՀՀ քա­ղա­քա­ցիա­կան օ­րենսգր­քի ա­ռան­ձին հոդ­ված­նե­րի վե­րա­բեր­յալ ՀՀ վճռա­բեկ դա­տա­րա­նի ո­րո­շում­նե­րի, ինչ­պես նաև սահմանադրական դա­տա­րա­նի և դա­տա­րան­նե­րի նա­խա­գահ­նե­րի խորհր­դի ո­րո­շում­նե­րի հա­մա­կարգ­ված ներ­կա­յա­ցումն ու վեր­լու­ծութ­յունն է: Հետազոտության առաջին տարբերակը տպագրվել է 2013 թվականին, և այս հրատարակությունը՝ համալրված նոր մեկնաբանություններով, թվով երկրորդն է: Հետազոտությունը մասնագիտական լսարանին հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով (www.e-lawyer.am):

Աշ­խա­տան­քում հնա­րա­վո­րինս ման­րա­մասն դա­սա­կարգ­ված են ՀՀ վճռա­բեկ դա­տա­րա­նի քա­ղա­քա­ցիա­կան գոր­ծե­րով ո­րո­շում­նե­րը` ՀՀ քա­ղա­քա­ցիա­կան օրենսգր­քի մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ: Աշ­խա­տան­քում նե­րառ­ված են նաև ՀՀ սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ո­րո­շում­նե­րը, ո­րոն­ցով տրվել է քա­ղա­քա­ցիա­կան օ­րենսգր­քի ո­րոշ հոդ­ված­նե­րի սահ­մա­նադ­րաի­րա­վա­կան մեկ­նա­բա­նութ­յու­նը: Դա­տա­րան­նե­րը պրակ­տի­կա­յում հաշ­վի են առ­նում նաև Դա­տա­րան­նե­րի նա­խա­գահ­նե­րի խորհր­դի պար­զա­բա­նող ո­րո­շում­նե­րը, ուս­տի այդ ո­րո­շում­նե­րը նույն­պես նե­րառ­ված են սույն աշ­խա­տան­քում:

Ըստ գրքի խմբագրի բնորոշման՝ հայ­կա­կան ի­րա­կա­նութ­յու­նում իր տե­սա­կի մեջ ան­նա­խա­դեպ այս աշ­խա­տան­քը նվիր­ված է հայ­կա­կան պետականության հա­մար ա­մե­նից կարևոր ար­ժեք­նե­րից մե­կի զար­գաց­մա­նը` մաս­նա­վոր ի­րա­վա­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի օ­րենսդ­րա­կան կար­գա­վոր­ման, դրա շուրջ ձևա­վոր­ված ՀՀ վճ­ռա­բեկ դա­տա­րա­նի նա­խա­դե­պա­յին բնույթ ու­նե­ցող ո­րո­շում­նե­րի վեր­լու­ծութ­յա­նը և հետևա­բար` մաս­նա­վոր հարաբերություն­նե­րը կար­գա­վո­րող ի­րա­վա­կան ա­ռան­ձին դրույթ­նե­րի կար­գադ­րագ­րի ա­ռա­վել հստակ պատ­կե­րաց­մա­նը:

Ներկայում գույ­քա­յին և անձ­նա­կան, ոչ գույ­քա­յին բնույթ կրող մաս­նա­վոր հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ա­ճող բազ­մա­զա­նութ­յու­նը, բար­դա­ցու­մը և փոխազդեցության հա­մա­լիր կա­ռուց­ված­քա­յին ո­րակ­ներ ձեռք բե­րե­լը այդ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի բազ­մա­զա­նութ­յու­նը կար­գա­վո­րող ի­րա­վա­կան նոր­մե­րի առջև դնում են նո­րա­նոր խնդիր­ներ:

Մասնավորապես այդ իրավահարաբերությունները, միայն օ­րենսդ­րա­կան ակ­տե­րում ամ­րագր­ված լի­նե­լով, դեռևս լի­ար­ժե­քո­րեն չեն կեն­սա­գործ­վում հասա­րա­կա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում՝ ի թիվս այլ պատճառների, նաև ամ­բող­ջա­կան, հա­մա­լիր տե­սա­գործ­նա­կան բո­վան­դա­կութ­յամբ թե′ իրավակիառող­նե­րի կող­մից և թե′ այլ ան­ձանց կող­մից ըն­կալ­ված չլի­նե­լու պատ­ճա­ռով: Բացի այդ, միայն օ­րենսդ­րա­կան կար­գա­վո­րու­մը բա­վա­րար չէ պար­բե­րա­բար ձևա­փոխ­վող հա­մա­լիր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ամ­բող­ջութ­յամբ և սա­հուն կար­գա­վո­րե­լու հա­մար:

Ուստի այժմ Հայաստանում՝ որպես Ռո­մա­նա­գեր­մա­նա­կան ի­րա­վա­կան ըն­տա­նի­քի անդամ, կա­րիք է զգաց­վում, ար­դեն բա­վա­կա­նին մեծ քա­նա­կութ­յամբ օ­րենսդ­րա­կան ակ­տեր ըն­դու­նե­լուց զատ, զար­գաց­նել նաև նա­խա­դե­պա­յին ի­րա­վուն­քի ռո­մա­նա­գեր­մա­նա­կան տար­բե­րա­կը: Վերջինս չի ստեղ­ծում, սակայն ի­րա­վա­կան նոր­մե­րի խո­րը, հա­մա­կող­մա­նի մեկ­նա­բա­նութ­յան մի­ջո­ցով ձգտում է ա­պա­հո­վել ի­րա­վա­կան նոր­մի միա­տե­սակ կի­րա­ռու­մը և հնարա­վո­րութ­յան դեպ­քե­րում` նաև օ­րենսդ­րա­կան բա­ցե­րի լրա­ցու­մը:

Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է աշխատանքի կարևորությունն ու արդիականությունը: Այն առաջին ամ­բող­ջա­կան հե­տա­զո­տութ­յունն է, որը փոր­ձում է մեկ­տե­ղել ՀՀ վճ­ռա­բեկ դա­տա­րա­նի, ՀՀ սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի և ՀՀ դա­տա­րան­նե­րի նա­խա­գահ­նե­րի խորհր­դի ո­րո­շում­նե­րը և դրանք օգ­տա­գոր­ծել ՀՀ քա­ղա­քա­ցիա­կան օ­րենսգր­քի հիմ­նա­կան դրույթ­նե­րի տե­սա­գործ­նա­կան մեկ­նա­բա­նութ­յունն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար: 

Աշ­խա­տան­քում հնա­րա­վո­րինս ման­րա­մասն դա­սա­կարգ­ված են վճռա­բեկ դա­տա­րա­նի քա­ղա­քա­ցիա­կան գոր­ծե­րով ո­րո­շում­նե­րը ՀՀ քա­ղա­քա­ցիա­կան օրենսգր­քի մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ: Աշ­խա­տան­քում նե­րառ­ված են նաև ՀՀ սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ո­րո­շում­նե­րը, ո­րոն­ցով տրվել է քա­ղա­քա­ցիա­կան օ­րենսգր­քի այս կամ այն հոդ­վա­ծի սահ­մա­նադ­րաի­րա­վա­կան մեկ­նա­բա­նութ­յու­նը: Դա­տա­րան­նե­րը պրակ­տի­կա­յում հաշ­վի են առ­նում նաև դա­տա­րան­նե­րի նա­խա­գահ­նե­րի խորհր­դի պար­զա­բա­նող ո­րո­շում­նե­րը, ուս­տի այդ ո­րո­շում­նե­րը նույն­պես նե­րառ­ված են սույն աշ­խա­տան­քում:

Աշխատանքում բացի քաղաքացիական օրենսգրքի կոնկրետ հոդվածներից, ներառված են նաև այդ հոդվածների հիման վրա ընդունված այլ օրենքների վերաբերյալ վճռաբեկ դատարանի, սահմանադրական դատարանի և դատարանների նախագահների խորհրդի որոշումները (օրինակ` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի, Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի, կառավարության մի շարք որոշումների և այլն), ինչպես նաև քաղաքացիական օրենսգրքի հետ կապված այլ օրենքների և օրենսգրքերի նորմերի մեկնաբանության վերաբերյալ որոշումները (օրինակ` Հողային օրենսգրքի, Ընտանեկան օրենսգրքի, Աշխատանքային օրենսգրքի և այլն):

Աշխատանքում ներկայացված է նաև որոշ հարցերի վերաբերյալ այլ երկրների դատական պրակտիկան, որոնք ՀՀ դատական պրակտիկայում նույնպես բարձրացվում են, սակայն դրանք դեռևս հստակ լուծում չեն ստացել: Աշխատանքի կա­ռուց­ված­քը հա­մա­պա­տաս­խա­նում է ՀՀ քա­ղա­քա­ցիա­կան օրենսգր­քի կա­ռուց­ված­քին՝ դրա կի­րա­ռումն ա­վե­լի դյու­րին դարձ­նե­լու հա­մար: Ներառված են վճռա­բեկ դա­տա­րա­նի ո­րո­շում­նե­րից հա­մա­պա­տաս­խան մեջ­բե­րում­ներ, ո­րոնք կօգ­նեն ի­րա­վա­կի­րա­ռող­նե­րին ի­րենց գոր­ծու­նեութ­յան ըն­թաց­քում: Միա­ժա­մա­նակ ներկայացված են մեկ­նա­բա­նութ­յուն­ներ վճռա­բեկ դա­տա­րա­նի ո­րո­շում­նե­րի վե­րա­բեր­յալ, ինչ­պես նաև՝ կոնկ­րետ ո­րո­շում­նե­րի վեր­լու­ծութ­յան արդ­յուն­քում կա­տար­ված ընդ­հա­նուր եզ­րա­հան­գում­ներ, որոնք նույն­պես օգ­տա­կար կլի­նեն պրակ­տիկ գոր­ծու­նեութ­յան ժա­մա­նակ:

Աշ­խա­տան­քում ՀՀ վճռա­բեկ դա­տա­րա­նի ո­րո­շում­նե­րը ներ­կա­յաց­նե­լուց հե­տո տրված են հա­մա­պա­տաս­խան ո­րոշ­ման գոր­ծի հա­մա­րը և ըն­դուն­ման ամսա­թի­վը (օ­րի­նակ ԵՔԴ/0736/02/08 2010 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 29), կամ ո­րո­շու­մը ներ­կա­յաց­ված է ըստ կող­մե­րի և գոր­ծի հա­մա­րի ու ամ­սաթ­վի (օ­րի­նակ տես Ար­թուր Ղամ­բար­յա­նի հայցն ընդ­դեմ Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի` հո­ղա­մա­սի մա­սի ժա­ռան­գութ­յունն ըն­դու­նած ժա­ռանգ ճա­նա­չե­լու, այգե­գոր­ծա­կան նպա­տա­կով հատ­կաց­ված հո­ղա­մա­սի նկատ­մամբ ան­հա­տույց սե­փա­կա­նութ­յան ի­րա­վուն­քի ճա­նաչ­ման, ինչ­պես նաև օ­րեն­քով սահմանված կար­գով կա­ռուց­ված բնա­կե­լի տան նկատ­մամբ սե­փա­կա­նութ­յան ի­րա­վուն­քի ճա­նաչ­ման պա­հանջ­նե­րի մա­սին Վճռա­բեկ դա­տա­րա­նի 27.05.2009 թվա­կա­նի թիվ ԵԿԴ/1862/02/08 ո­րո­շու­մը):

Գիրքը նա­խա­տես­ված է ի­րա­վա­գի­տութ­յան ֆա­կուլ­տետ­նե­րի ու­սա­նող­նե­րի, աս­պի­րանտ­նե­րի, դա­սա­խոս­նե­րի, փաս­տա­բան­նե­րի, նո­տար­նե­րի, դատավորնե­րի, դա­տա­խազ­նե­րի, պատ­գա­մա­վոր­նե­րի, քա­ղա­քա­ցիա­կան ծա­ռա­յող­նե­րի և քա­ղա­քա­ցիա­կան ի­րա­վուն­քով հե­տաքրքր­վող այլ ան­ձանց համար: Հասանելի է մայրաքաղաքի գրախանութներում:

Աշխատանքը հրատարակվել է «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐ­ԾԸՆ­ԿԵ­ՐՈՒԹ­ՅՈՒՆ» ի­րա­վա­բա­նա­կան գրա­սեն­յա­կի հետազոտական և ֆինանսական աջակցությամբ: