Իրավապաշտպան Մարինա Պողոսյանն արդարացվեց

Այսօր Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ Արփի Մերասի և «Վելես» կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը, որի ժամանակ իրավապաշտպան Մարինա Պողոսյանն արդարացվեց:

Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի, անհատույց և շահադիտական դրդումներով յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված Արփի Մերասի Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանը, դրանում առկա գույքերը և դրանց վաճառքից գոյացած 140.000 ԱՄՆ դոլար գումար: