Իրանը սպառնացել է հարվածել Իսրայելին ԱՄՆ-ի հարձակման դեպքում

Եթե ԱՄՆ-ն որոշի Իրանի իսլամական հանրապետության դեմ ռազմական գործողությունների գնալ, ապա Իրանը կհարվածի ինչպես ամերիկացիներին, այնպես էլ Մերձավոր Արևելքում նրանց դաշնակից Իսրայելին։Այսպիսի նախազգուշացմամբ է հանդես եկել Իրանի Փորձագետների խորհրդի գլխավոր անդամներից այաթոհլլա Ահմադ Հաթամին։

«Ամերիկացիներ լավ գիտեն՝ Իրանի ժողովրդին չնչին վնաս հասցնելու դեպքում իրենց կհետապնդեն ողջ աշխարհում։ԱՄՆ-ին պատերազմը շատ թանկ կնստի, մենք կհարվածենք ոչ միայն իրեն, այլև իր դաշնակիցներին՝ սիոնիստական ռեժիմին՝ Իսրայելին»,- սպառնացել է Հաթիմը Թեհրանում Քուրդաբան-բայրամի տոնակատարությանը ելույթ ունենաալիս։

Ընդորում, կրոնական գործիչը հերքել է Վաշինգտոնի հետ ուղղակի երկխոսության գնալու հավանականությունը, ինչին Սպիտակ տունը բազմիցս կոչ է արել։

«Ամերիկացիներն ասում են, որ բանակցությունների ընթացքում ենք պետք է ամեն ինչ անենք ամենը, ինչ իրենք կպահանջեն։ Բայց դա բանակցություն չէ, այլ թելադրանք, որին մենք ընդդիմանալու ենք»,- ասել է Հաթամին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին: ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը անվանել էր դրանք «վատագույնը պատմության մեջ» և առաջարկել  Թեհրանին կնքել «նոր և բարելավված պայմանագրի» իր պայմաններով:

Բացի այդ, Թրումփը կոչ է արել Թեհրանին նստել բանակցային սեղանի շուրջ առանց նախապայմանների: Իրանում գտնում են, որ երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ՝ Իրանի դեմ ֆոնին կոշտ ճնշման և պատժամիջոցների ֆոնին, անտեղի է և անարդյունավետ: