Իրազեկում. Հասարակական վայրերում հարբած վիճակում գտնվելու համար նախատեսվում է պատասխանատվություն

Շատ են դեպքերը, երբ հասարակական վայրերում զբոսնելիս հանդիպում ենք մարդկանց, որոնք գտնվում են ոգելից խմիչքի ազդեցության տակ: Քչերը գիտեն, որ հասարակական վայրերում ոգելից խմիչ օգտագործելու կամ հարբած վիճակում գտնվելու դեպքում նախատեսվում է պատասխանատվություն:

Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն ոգելից խմիչքներ օգտագործելը փողոցներում, մարզադաշտերում, պուրակներում, զբոսայգիներում, հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներում և հասարակական այլ վայրերում, բացի առևտրի և հասարակական սննդի այն ձեռնարկություններից, որտեղ պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից թույլատրված է ոգելից խմիչքների բաժակով վաճառք, կամ հարբած վիճակում հասարակական վայրերում երևալը, որը վիրավորական է մարդկային արժանապատվության և հասարակական բարոյականության համար` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

Նույն արարքները, որոնք կիրառվել են վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

Իսկ, եթե սույն արարքները կատարվել են այն անձի կողմից, որը մեկ տարվա ընթացքում երկու անգամ վարչական տույժի է ենթարկվել հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելու կամ հասարակական վայրերում հարբած վիճակում երևալու համար`առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով