Իրազեկում.Կանխամտածված սնանկությունը պատժվում է ազատազրկմամբ երկուսից վեց տարի ժամկետով

ՀՀ Քրեական օրեսգիրքի Հոդված 192-ը  սահմանում է, որ գույքը կամ գույքային իրավունքները, գույքի, նրա չափի մասին տեղեկությունները, գույքի գտնվելու վայրի կամ այլ տեղեկություններ թաքցնելը, գույքն առանց օրինական հիմքի ուրիշի տիրապետմանը հանձնելը, գույքը ոչնչացնելը կամ ակնհայտ անշահավետ պայմաններով օտարելը, ինչպես նաև պարտապանի տնտեսական գործունեությունն արտացոլող հաշվապահական և այլ փաստաթղթեր թաքցնելը, ոչնչացնելը, կեղծելը, եթե այդ գործողությունները կատարվել են պարտապան իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա հիմնադիրների, նրան կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ կողմից սնանկության կամ սնանկության հնարավոր կանխատեսման ընթացքում:

Եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս պատժվում է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Պարտապանի փաստացի անվճարունակության մասին իմացող պարտապան իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ նրան՝ կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանձին պարտատերերի գույքային պահանջներին ապօրինի բավարարում տալը՝ ակնհայտորեն ի վնաս այլ պարտատերերի, հավասարապես՝ պարտատիրոջ կողմից նման բավարարումն ընդունելը, եթե վերջինս տեղյակ էր սնանկ պարտապանի կողմից ի վնաս այլ պարտատերերի իրեն տրված նախապատվության մասին: Եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս՝ պատժվում է նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով տուգանքով կամ առավելագույնը չորս տարի ժամկետով ազատազրկմամբ:

Կանխամտածված սնանկությունը պատժվում է ազատազրկմամբ երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ Հոդված 193:

Կանխամտածված սնանկությունը՝ պարտապանի հիմնադիրների կամ նրան՝ կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում՝ պարտապանի ղեկավարի, հավասարապես՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ կողմից անվճարունակության հատկանիշների կանխամտածված ստեղծումը կամ դրանց չափի ավելացումը սեփական կամ այլ անձանց շահերից ելնելով, և եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս՝

Կեղծ սնանկությունը՝ պարտապանի հիմնադիրների  կամ նրան՝ կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում՝ պարտապանի ղեկավարի, հավասարապես՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ կողմից սնանկության հատկանիշների բացակայության պայմաններում սեփական սնանկության ճանաչման մասին հայցադիմում ներկայացնելը՝ պարտատերերին մոլորեցնելու և նրանց պահանջների բավարարման հետաձգում, տարաժամկետում, նվազեցում, սառեցում կամ մորատորիում ստանալու, հավասարապես նաև պարտքերի չվճարման նպատակով: Եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս պատժվում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով  տուգանքով կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։